Անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն

Աստղիկ Խաչատրյան 30.08.2022 - 23:16
30.08.2022 - 23:16 դիտում

N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ օգոստոսի 29-ին անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն:

Համաձայն մարտական հաշվարկի՝ սահմանված ժամկետում կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ։

Զինծառայողները բացազատել են դաշտային կապի հանգույցները, իրականացրել կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման վարժանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ