Անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը

2.05.2022 - 19:45 դիտում

Ապրիլի 18-ից 21-ը N զորամասում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմերը:

Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են առաջնության մեդալներով և պատվոգրերով։ Լավագույն մարզիկ զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի հուլիս ամսին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ռազմամարզական խաղերին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ