Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմը խախտել է 4 անգամ. ՌԴ ՊՆ

4.08.2022 - 21:22 դիտում

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում իր պատասխանատվության գոտում արձանագրել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

«Անցած 24 ժամվա ընթացքում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքների շրջաններում, նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4 դեպք: Դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 2 ներկայացուցիչ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել (Արցախի ՊԲ-ն հայտնում է 19 վիրավորի մասին, – խմբ.)»,-ասված է հաղորդագրությունում:

ՌԴ ՊՆ-ից ընդգծել են, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ