Անվտանգության կանոններին չհետևելը կարող է դառնալ լուրջ սպառնալիք. Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է

18.12.2022 - 12:36 դիտում
Դեկտեմբերի 17-ին ժամը 19։26-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Մ.Գոշ փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանի խոհանոցում տեղադրված գազօջախից ծուխ է ելնում։ Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հրդեհը շիջելու և վտանգը վերացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծխի պատճառ է հանդիսացել ջեռոցում տեղադրված պլաստմասսե իրը, որը տաքանալուց հետո ծուխ է տարածել։ Հրդեհ չի եղել։
Անվտանգության վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներից հետո հրշեջ փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

📌 Անվտանգության կանոններին չհետևելը կարող է դառնալ լուրջ սպառնալիք

Դեկտեմբերի 17-ին ժամը 19։26-ին, Ստեփանակերտ քաղաքի…

Опубликовано ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Суббота, 17 декабря 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ