Անչափահասների նկատմամբ հանցագործություններ առերևույթ կատարած 73 անձի վերաբերյալ վարույթ ուղարկվել է դատարան

Աննա Կոստանյան 13.02.2023 - 14:01
13.02.2023 - 14:01 դիտում

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022 թ. ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

Ըստ այդմ՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում 2022 թ․ ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ։

Վարույթներից 66-ն ավարտվել են մեղադրական եզրակացությամբ և 73 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան։ 188 քրեական վարույթ կարճվել է, որից 119-ը` ռեաբիլիտացնող, իսկ 69-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով: 229 քրեական վարույթ փոխանցվել է 2023 թվական:

Դատարան ուղարկված վարույթներից՝

1-ը եղել է սպանության,

3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու,

1-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու,

3-ը՝ մարդուն առևանգելու,

11-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,

2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու,

5-ը՝ անառակաբարո արարք կատարելու,

4-ը՝ ֆիզիկական ներգործության,

2-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու,

3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,

31-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով 73 մեղադրյալներից 33-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, իսկ 4-ը՝ ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակիցներ:

Մնացած դեպքերը կատարվել են այլ անձանց կողմից:

77 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ