Անհետ կորած զինծառայողների ծնողների նամակ-խնդրագիրն այսօր կլինի Մոսկայում. ՌԴ դեսպանատնից արձագանքեցին հարազատներին

Աննա Կոստանյան 24.11.2020 - 15:28
24.11.2020 - 15:28 դիտում

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեպանության դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատները ՌԴ ղեկավարությանն ուղղված իրենց նամակ-խնդրագիրը փոխանցեցին դեսպանատան ներկայացուցչին։

Հիշեցնենք՝ անհետ կորած զինծառայողների հարազատները հավաքվել էին ՌԴ դեսպանության դիմաց՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ ակնկալելով ՌԴ իշխանություններից։

«Դեսպանության ներկայացուցիչը կարդաց նամակը և ասաց, որ այս նամակին իրենք հենց հիմա ընթացք են տալու, այն փոխանցվելու է դեսպանին և այսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում այդ նամակը լինելու է Մոսկվայում։ Ասաց՝ իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ», – նամակը փոխանցելուց հետո ծնողներին փոխանցեց անհետ կորած զինծառայողի հարազատը։

«Մենք իրենց փոխանցեցինք, որ ունենք ծնողներ, ովքեր տեսել են իրենց զոհված երեխաներին՝ վիդեոներով։ Ասացին, որ ամեն ինչ կանեն, որ այդ հարցով մեզ օգնեն», – ասաց զինծառայողի հարազատը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ