Անհետ կորած զինծառայողների ծնողները ՌԴ դեսպանության դիմաց են

Աննա Կոստանյան 24.11.2020 - 14:22
24.11.2020 - 14:22 դիտում

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ ակնկալելով ՌԴ իշխանություններից։

«Մենք իրոք անելանելի վիճակում ենք, արդեն 50 օր ոչ մեկը մեր խնդրին լուծում չի տալիս։ Դրա համար էսօր եկել ենք Ռուսաստանի դեսպանության մոտ՝ խնդրելու Ռուսաստանի դեսպանին, որ մեզ աջակցի էս հարցում», – լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Դիտարկմանը, թե երեկ վարչապետի հետ հանդիպումը չի գոհացրել իրեն, անհետ կորած զինծառայողի ծնողը պատասխանեց.

«Վարչապետի հետ հանդիպումը չբավարարեց մեզ։ Նրա հետ երկար հանդիպում չենք ունեցել. մոտ 40-45 րոպե ենք հարցուպատասխան ունեցել։ Դրանից հետո նա ասաց, որ շտապում է հանդիպման, որը վերաբերում է հենց մեր հարցին։ Դրանից հետո արդեն մնացած զրույցը փոխվարչապետ Ավինյանի հետ է եղել ու բավականին երկար։ Շատ խնդիրներ ենք բարձրացրել», – ասաց անհետ կորած զինծառայողի ծնողը։

Հիշեցնենք՝ նախօրեին անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմոց։ Ավելի ուշ նրանք հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ