Անհայտ անձինք կրակել են Կոլումբիայի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վրա

Աստղիկ Խաչատրյան 26.06.2021 - 11:12
26.06.2021 - 11:12 դիտում

Անհայտ անձինք կրակ են բացել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին տեղափոխող ուղղաթիռի վրա, երբ այն թռիչք է իրականացրել հանրապետության արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ուղղաթիռի կորպուսին վեց փամփուշտ է հարվածել: Այդ ժամանակ ուղղաթիռում է գտնվել նաև Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն և ներքին գործերի նախարար Դանիել Պալասիոսը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը:

Դուկեն կատարվածն անվանել է վախկոտների կողմից իրականացված հարձակում: Նա հավելել է, որ իշխանությունները շարունակելու են պայքարը երկրում գործունեություն իրականացնող բոլոր հանցավոր խմբերի դեմ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ