Երգով ու պարով ուղեկցվող միջոցառման ընթացքում յուրաքանչյուր համայնք ներկայացրել էր իրեն բնորոշ կոլորիտը՝ կտավներ, ձեռքի աշխատանքներ, ավանդական ուտեստներ, տեղական արտադրանք, հուշանվերներ և համայնքի ինքնատիպությունը ներկայացնող այլ նմուշներ։
Անկախության 35-ամյակի տոնակատարությունը Գյումրու կենտրոնական հատվածը մի քանի ժամով վերածել էր բացօթյա մշակութային հարթակի։
