Անընդունելի է երեխաներին ներքաշել քաղաքական գործընթացներում. ԱՍՀՆ

7.05.2022 - 14:02 դիտում
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Խաղաղ հավաքներին երեխաների մասնակցությունն ապահովելու գործընթացը կարգավորվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով: Վերջին օրերին, սակայն, համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։
Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների, որոնց ընթացքում վերջիններիս ներկայությամբ ոչ միայն հնչում է ատելության խոսք, այլև երեխաներն իրենք են բառացիորեն կրկնում նույնը։ Լինելով երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող գերատեսչություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անընդունելի է համարում երեխաների մասնակցությամբ ատելության խոսք, բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը։
Հորդորում ենք երեխաների ծնողներին ու խնամակալներին պարտադիր առաջնորդվել նրանց լավագույն շահով․ հավաքներին՝ ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իր այդ իրավունքը»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ