Անգլիայի բարերից մեկի զուգարանում ատոմային սուզանավի գծագրեր են գտել

29.04.2023 - 20:32 դիտում

Մեծ Բրիտանիայի Կամբրիա կոմսության բարերից մեկի զուգարանում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնց մեջ տեղեկություններ են եղել 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ HMS Anson սուզանավի մասին՝ հայտնում է The Sun թերթը:

Փաստաթղթերը, որոնց վրա դրված է եղել գաղտնիության մակագրությունը, պարունակել են սուզանավի ներքին կառուցվածքի գծագրերը՝ նշել է պարբերականի աղբյուրը:

Բարը գտնվում է BAE Systems նավաշինարանից ոչ հեռու, որտեղ Astute դասի ատոմային սուզանավեր են կառուցում:

Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, HMS Anson սուզանավն առաջին անգամ բաց ծով է դուրս եկել այս տարվա փետրվարին: Այն հագեցած է ծանր տորպեդոներով և Tomahawk թևավոր հրթիռներով։

The Guardian-ը, վկայակոչելով բրիտանական նավատորմի պաշտոնական ներկայացուցչին, հայտնել է, որ Բրիտանական ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել հայտնաբերված փաստաթղթերի գործով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ