Անան Ոսկանյանի գլխավորությամբ աշխատանքային ժողով Արթիկի համայնքապետարանում

Աննա Կոստանյան 20.04.2022 - 13:11
20.04.2022 - 13:11 դիտում

Նախօրեին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացել է աշխատանքային ժողով, որը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը: Այսմասին տեղեկանում ենք Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
Ժողովին ներկա են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի անդամները, համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները, վարչական կենտրոնների աշխատակիցները:
Արթիկ համայնքի գյուղերի վարչական ղեկավարներն Անան Ոսկանյանին տեղեկացրել են, թե ինչ աշխատանքներ են կատարվել տեղում, անդրադարձել են գյուղերում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին:
Օրակարգի հարցերից էին նաև
-համայնքի սեփական եկամուտների հավաքագրումը,
-Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումների անցկացումը,
-Արթիկ համայնքի մասնակցությունն ապրիլի 30-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ