Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի

1.03.2023 - 19:44 դիտում

Մարտի 1-ին՝ ժամը 13։08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արարատյան փողոցի տներից մեկին հարակից այգում այրվում են խոտանված ավտոմեքենաներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 13։54-ին։ Այրվել է 12 ավտոմեքենա, որից 3-ը՝ մասնակի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ