Այրվել է վագոն-տնակ

2.03.2023 - 21:41 դիտում

Մարտի 2-ին, ժամը 18:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել՝ 19:32-ին։ Այրվել է վագոն-տնակ (մոտ 12 քմ):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ