Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ

Աստղիկ Խաչատրյան 30.08.2022 - 10:36
30.08.2022 - 10:36 դիտում

Օգոստոսի 29-ին, ժամը 15։28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնառիճ գյուղում՝ ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 21։16-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Արփա լիճ» ազգային պարկի 5 աշխատակից, ՌԴ N զորամասի 15 զինծառայող և ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա (տրակտոր):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ