Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Աստղիկ Խաչատրյան 25.08.2022 - 22:46
25.08.2022 - 22:46 դիտում

Օգոստոսի 25-ին, ժամը 19։38-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ «Սուրբ Նշան» եկեղեցու մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:25-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ