ՊՆ խոսնակը՝ Կուտականի ուղղությամբ կրակոցների մասին

7.10.2022 - 11:50 դիտում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: «Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասաց Թորոսյանը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ