Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է․ Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 19.10.2020 - 22:26
19.10.2020 - 22:26 դիտում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան մարտերը շարունակվել են և հակառակորդը հյուսիսային ու հարավային ուղղությամբ փորձել է հարձակողական գործողություններ ծավալել։  Տեղեկացրեց, որ հակառակորդը մեկ երկու գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ ետ է շպրտվել ։

ՊՆ ներկայացուցիչը ավելացրեց, որ հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում  կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժերի  փոփոխություններ գրեթե չեն ունցել։ Այս պահին  մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ