Այս պահին թշնամական ուժերը Գրադի և Սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, նաև՝ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը

Աննա Կոստանյան 26.10.2020 - 18:51
26.10.2020 - 18:51 դիտում

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը,  Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են», – հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ