Առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա. վարչապետ

5.01.2022 - 11:12 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ տոնական օրերի թիվը կրճատելու վերաբերյալ որոշմանը և շեշտեց, որ այսկերպ չի նսեմացվում քաղաքացիների հանգստի իրավունքը:

«Այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա, միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ՝ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած՝ 12 ոչ աշխատանքային օրեր ունենք:

Այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք փոփոխություններ անել: Այս տարի կարծիք կար, որ գուցե նաև հաջորդ օրերը ոչ աշխատանքային հայտարարենք և այլն, բայց մեր քաղաքական որոշումը կայացրել ենք, այսպես շարժվելու ենք առաջ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսուհետ ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ