Այս առաջարկությունից Հայաստանը չի հրաժարվում․ Աղաջանյանը՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Բաքվին արված առաջարկների մասին

Աննա Կոստանյան 27.01.2022 - 16:56
27.01.2022 - 16:56 դիտում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկներ էր ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին զորքերի հայելային հետքաշման մասին։ Բաքուն հայտարարել էր՝ առաջարկներն անընդունելի են։ Արդյոք կարելի՞ է համարել, որ առաջարկն օրակարգից հանված է։ Այս հարցին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր ասուլիսի ընթացքում պատասխանեց․

«Նման ենթադրություն և հետևություն չի կարելի անել, որովհետև նմանատիպ գործընթաց սկսելու համար դա նվազագույն նախապայմանն է, որպեսզի ֆիզիկապես նման գործընթաց հնարավոր լինի սկսել։ Սա Հայաստանի դիրքորոշումն է։ Մեր ընկալումն այն է, որ մեր ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը, կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակել, որևէ պարագայում այս առաջարկությունից Հայաստանը չի հրաժարվում, կարծում ենք՝ որպես նման գործընթաց սկսելու նախադրյալ՝ հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ