Այսօր «ԱՍԱԼԱ»-ի հիմնադիրներից , Գէորգ Աճեմեանի հիշատակի օրն է

Գոհար Ստեփանյան 27.12.2020 - 19:40
27.12.2020 - 19:40 դիտում

Գէորգ Վարդանի Աճեմեանը ծնվել է 1932 թ.-ի մայիսի 23ին, Սիրիաում Հալեպի մարզի Մանբիջ գյուղում հայ գրող, հրապարակախոս, Հայաստանի ազատագրության հայ գш-ղտնի բшնшկի «ԱՍԱԼԱ» հիմնադիր։

Գէորգ Վարդանի Աճեմեանը ծնվել է եղեռնից մազապուրծ եղած սասունցիների ընտանիքում։ Սովորել է Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում։ 1948 թվականին ավարտել է «Ալեպպո» քոլեջը, 1958 թվականին՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը։

Զբաղվել է մանկավարժական աշխատանքով, հայերենի և անգլերենի ուսուցիչ է աշխատել հայկական դպրոցներում, միաժամանակ լիբանանահայ մամուլում տպագրել է արձակ էջեր, տեսական-քննադատական հոդվածներ։ Ստեղծագործության հիմնական թեման սփյուռքահայության պայքարն է հանուն ազգապահպանման։ Միակ ելքը տեսել է հայրենադարձության մեջ։ Եղել է «Սփյուռք» (արևմտահայերեն՝ «Սփիւռք» անվամբ) հանդեսի խմբագիրը։

Տեսական-քննադատական և գրական վերլուծական ուսումնասիրություններն ամփոփել է «Տեսական քննադատական փորձեր» (1962-1982) ժողովածուում։

1975 թվականին մի խումբ լիբանանահայեր իրաքահայ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, տեսնելով հայկական ավանդական քաղաքական ուժերի՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար ազատական կուսակցությունների ոչ արդյունավետ գործունեությունը և ոգևորվելով 1973 թվականի հունվարի 27-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում Գուրգեն Յանիկյանի կողմից երկու թուրք դիվանագետների uպ шնnւթյшն փաստից, որոշում են հիմնադրել ընդհատակյա կազմակերպություն, որը զի նյшլ գործողությունների միջոցով Հայկական Հարցը կրկին կմտցնի միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923 թվականներին թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղшu պшնnւթյnւնը, Արևմտյան Հայաստանի шզшտшգրմшն նախադրյալներ ստեղծել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ