Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի. ՀՀ նախագահ

Աննա Կոստանյան 27.09.2021 - 12:15
27.09.2021 - 12:15 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ: ՀՀ նախագահն ընդգծել է, որ պետք է ներդնել ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման:

«Մեկ տարի առաջ այս օրը սկսվեց մեր նորօրյա պատմության մեջ ամենադաժան՝ Արցախյան երկրորդ պատերազմը: Պատերազմ, որը մեզնից խլեց երիտասարդ կյանքեր ու ճակատագրեր:

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ, նրանց ընտանիքների ու հարազատների առաջ…

Պատերազմից մեկ տարի անց, հազարավոր զոհերից ու վիրավորներից բացի, դեռևս ունենք գերության և անհայտության մեջ գտնվող զավակներ:

Այսօր առավել քան երբևէ պետք է ներդնենք մեր ուժերը հանուն գերիների վերադարձի, հանուն վիրավորների ապաքինման, հանուն անհայտ կորածների հայտնաբերման։

Հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի…

Պետք է կարողանանք գլուխներս բարձր և մեջքներս ուղղած դուրս գալ ստեղծված իրավիճակից և թեկուզ դանդաղ քայլերով, բայց շարժվենք. առաջ…»,-ասված է ուղերձում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ