Այսօրվա ՀՀ-ն ամենամեծ հաջողության պատմությունն է՝ իր բոլոր պարամետրերով, իր բոլոր զոհերով և զոհողություններով: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ծնկի է գալիս բոլոր զոհվածների ընտանիքների առաջ:
«Ամենահաջող պրոյեկտը ՀՀ-ն է: 2026 թվականի ՀՀ-ն մեր ամենահաջողված պրոյեկտն է, և այդ պրոյեկտն է, որ մարդիկ ուզում էին կործանել: Եվ նրանք, ովքեր ուզում էին կործանել, նրանց սպասվում է կործանում՝ միանշանակ և աներկբա, առանց կոմպրոմիսների, առանց պայմանների և առանց նախապայմանների»,- հայտարարեց Փաշինյանը:
