Այսօրվանից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքն ամբողջությամբ կվերացվի

Աստղիկ Խաչատրյան 12.07.2021 - 20:52
12.07.2021 - 20:52 դիտում

Հայաստանում բնակվող անձինք կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից: Այս մասին հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը:

Համաճարակային իրավիճակի բարելավման շնորհիվ հուլիսի 12-ից Հայաստանի բնակիչների համար Շվեդիա մուտքի արգելքն ամբողջությամբ կվերացվի։ Շվեդիա մուտքի արգելքից ազատումը նշանակում է, որ ցանկացած անձ, ով կացության իրավունք ունի Հայաստանում, կարող է դիմում ներկայացնել Շվեդիա մուտքի վիզա ստանալու համար։

Հայաստանում օրինական հիմքով բնակվող անձինք վիզաների համար կարող են դիմում ներկայացնել Շվեդիայի մոտակա դեսպանություն, որը տրամադրում է վիզաներ։ Ցանկության դեպքում ՀՀ կացություն ունեցող անձինք կարող են վիզա ստանալու դիմում ներկայացնել Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատանը՝ կապ հաստատելով Ռուսաստանում գտնվող VFS Global գրասենյակներից որևէ մեկի հետ՝ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար։

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը վիզաներ չի տրամադրում և վիզայի հայտեր չի ընդունում:

✅Հայաստանում բնակվող անձիք կազատվեն Շվեդիա մուտքի արգելքից ս․թ․ հուլիսի 12-ից:

Համաճարակային իրավիճակի բարելավման…

Опубликовано Embassy of Sweden in Yerevan Понедельник, 12 июля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ