Այսօր՝ վաղ առավոտյան, նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 15.10.2020 - 23:02
15.10.2020 - 23:02 դիտում

Վաղ առավոտյան հակառակորդը նորից նախաձեռնել է հարձակողական գործողություններ երկու-երեք ուղղություններով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես, հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված։

«Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես, հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ», – ասաց ՊՆ ներկայացուցիչը։

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ