Այժմ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, բայց կան քաղաքական գործիչներ, որոնք խանգարում են դրան. Հաջիև

Աննա Կոստանյան 29.03.2024 - 17:05
29.03.2024 - 17:05 դիտում

Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը, բայց, ցավոք, կան քաղաքական գործիչներ, որոնք խանգարում են դրան։ Այս մասին չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նրա վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Մենք ապահովել ենք խաղաղությունն ու անվտանգությունը, այժմ երկու երկրներն առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը. հայ-ադրբեջանական սահմանին անցած վեց ամիսը երկու երկրի պատմության ամենահանդարտ շրջաններից է»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

«Մենք (Ադրբեջանն ու Հայաստանը) լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում: Բայց Ադրբեջանի մոտեցումն այն է, որ խաղաղությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև է, քանի որ այս տարածաշրջանը մեզ է պատկանում: Այն ո՛չ Վաշինգտոնում է, ո՛չ Բրյուսելում, ո՛չ էլ Բրյուսելում, ո՛չ էլ Փարիզում: Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունը պետք է ապահովվի երկու երկրի միջև»,- ասել է նա։

Հաջիևի խոսքով՝ Բաքուն և Երևանը պետք է շրջեն առճակատման էջը և առաջ շարժվեն, ինչպես նաև ամրապնդեն պատասխանատվությունը խաղաղության պայմանագրի հարցում:

«Միգուցե սա երկար գործընթաց կլինի», – նշել է Հաջիևը։

«Մենք խաղաղության պայմանագրի տեքստ ենք պատրաստե… և ձևակերպել ենք խաղաղության 5 հիմնարար սկզբունք: Տեսնում ենք, որ առաջ ենք շարժվում, բայց, ցավոք, կան այնպիսիք, որոնք որոշակի քաղաքականություն են վարում, ինչը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային համագործակցության և խաղաղության օրակարգի վրա»,- ասել է Հաջիևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ