Ամփոփելով անելիքները. Ճապոնիայի դեսպանը Գյումրիում էր

26.02.2021 - 18:24 դիտում

«Գյումրու եւ Տաշիրի տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում վերանորոգման աշխատանքներ» ծրագիրն արդեն փակված է: Աշխատանքներն ավարտված են: Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ, ինչպես նաեւ համաֆինանսավորվել ՝ Կարիտաս Ավստրիայի կողմից: Իրականացվել է համապատասխանաբար՝ 21.634 ԱՄՆ դոլարի եւ 3953 եվրոյի համաֆինանսավորում: Գյումրու տարեցների ցերեկային խնամքի կենտրոնում են Հայաստանում ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության անդամներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Նույն ծրագրի շրջանակներում ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն իրականացրել է «Մասնագիտական ուսուցումներ Շիրակի մարզի գործազուրկների համար» ծրագիրը։ Այն կրկին ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Դեսպան Ջուն Յամադան այցելեց նաեւ Սոցիալ-կրթական կենտրոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ