ԱՄՆ սենատորը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները իրավապաշտպան Գուբադ Իբադօղլուի նկատմամբ

31.07.2025 - 13:12 դիտում

ԱՄՆ սենատոր Դիք Դուրբինը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները իրավապաշտպան և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի նկատմամբ:

Սենատորը կարծիք է հայտնել, որ Իբադօղլուն դաժան հետապնդման զոհ է դարձել իր մասնագիտական գործունեության և երկրի նավթագազային ոլորտում լայնածավալ կոռուպցիայի հետ կապված հետազոտությունների համար:

Դուրբինն ընդգծել է, որ 2024 թվականի ապրիլին Իբադօղլուն տնային կալանքի է ենթարկվել և այժմ զրկված է արդար դատաքննության, իրավաբանական օգնության և համարժեք բժշկական օգնության իրավունքից: Նրա ընտանիքն էլ շարունակում է հետապնդվել։

Սենատորը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Իբադօղլուին և հավելել՝ ԱՄՆ-ում հետևելու են գործընթացին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ