ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

19.09.2022 - 01:10 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է պահպանել Հայաստանի հետ հրադադարը և աշխատել Բաքվի և Երևանի միջև առկա խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։ Այս մասին զրույցի արդյունքներով հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Տեղեկսնում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունների դադարեցումը: Նա նախագահ Ալիևին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին, իրականացնել զորքերի փոխադարձ դուրսբերում և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմն ունի 135 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ