ԱՄՆ-ում կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ նավը բախվել է դրան. տասնյակ մարդիկ և մեքենաներ ընկել են ջուրը

Աննա Կոստանյան 26.03.2024 - 15:22
26.03.2024 - 15:22 դիտում

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում փրկարարները փորձում են փրկել տասնյակ մարդկանց, որոնք ընկել են Պատապսկո գետի սառը ջրերն այն բանից հետո, երբ Ֆրենսիս Սքոթ Քի կամուրջը փլուզվել է բեռնարկղային նավի՝ դրան հարվածելու հետևանքով:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ հարվածի և փլուզման պահը ֆիքսել է տեսախցիկը:

Ըստ նախնական տվյալների՝ բեռնարկղային նավի վրա պայթյուն է եղել, ինչից հետո այն բախվել է կամրջին: Տասնյակ մեքենաներ ընկել են ջուրը. բացի այդ, ջուրն են ընկել տասնյակ բանվորներ, որոնք աշխատում էին կամրջի վրա:

Ամեն օր կամրջից օգտվում է մոտ 30,000 մեքենա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ