ԱՄՆ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ

Հրաչ Սահակյան 3.12.2020 - 21:38
3.12.2020 - 21:38 դիտում
ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին վերսկսել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայուն և խաղաղ լուծմանը հասնելու համար», – հինգշաբթի ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Բիգանը:
Նրա խոսքով՝ «այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմի դաշտում, և չնայած մենք ողջունում ենք հրադադարի ռեժիմը, սա միայն առաջին քայլն է»:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ