ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայում կարգավորման ցանկացած դիվանագիտական նախաձեռնության. Բլինքեն

25.06.2022 - 12:34 դիտում

Վաշինգտոնը կաջակցի Ուկրաինայում կարգավորման ցանկացած դիվանագիտական ​​նախաձեռնության, սակայն Ռուսաստանն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բեռլինում «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

«Մենք ամրապնդում ենք Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում, որպեսզի նա ամուր դիրքեր ունենա նաև բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է պետքարտուղարը՝ հավելելով, որ Արևմուտքը միասնական է հակառուսական պատժամիջոցները խստացնելու հարցում։

Բլինքենը, այնուհանդերձ, խոստովանել է, որ ռուսական կողմը որոշակի ռազմական հաջողությունների է հասել Դոնբասում։

«Դա անհանգստացնում է եվրոպական և մի շարք այլ երկրների։ Սակայն Ռուսաստանի ներկայիս հաջողությունները որոշիչ չեն»,- համոզմունք է հայտնել Բլինքենը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ