ԱՄՆ Միսիսիպի նահանգում մոլեգնող տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ

25.03.2023 - 14:52 դիտում

ԱՄՆ Միսիսիպի նահանգում մոլեգնող տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, շաբաթ՝ մարտի 25-ին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղական և դաշնային իշխանություններին։

Տորնադոյի մասին առաջին ահազանգն ստացվել է տեղական ժամանակով ժամը 20:50-ին Սիլվեր Սիթի քաղաքի շրջանում։ Այնտեղից այն շարժվել է նահանգի հյուսիսարևմտյան հատվածի ուղղությամբ՝ ավելի քան 160 կմ երկարությամբ իր ճանապարհին թողնելով լուրջ ավերածություններ։

Հեռուստաընկերության հաղորդմամբ՝ տուժածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Մենք ակտիվացրել ենք բժշկական աջակցությունը և ավելի շատ շտապօգնության մեքենաներ ու շտապ բուժօգնության համար հարկավոր այլ պարագաներ ենք բերել տուժածների համար», – թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միսիսիպիի նահանգապետ Թեյթ Ռիվսը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ