ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել պահպանել հայկական կրոնական օբյեկտները

Աննա Կոստանյան 8.02.2022 - 16:19
8.02.2022 - 16:19 դիտում

ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) մտահոգություն է հայտնել Հայ առաքելական Եկեղեցու գրությունները տաճարներից հեռացնելու՝ Բաքվի ծրագրերի կապակցությամբ: Այդ մասին նշված է հանձնաժողովի՝ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«ԱՄՆ կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզա. «Մենք խորապես մտահոգված ենք եկեղեցիներից հայ առաքելական գրությունները հեռացնելու՝ Ադրբեջանի ծրագրերի կապակցությամբ։ Կոչ ենք անում կառավարությանը՝ պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերը և կրոնական ու մշակութային այլ օբյեկտները»»,- նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտնել էր Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում եկեղեցիներից հայկական հետքերը վերացնելու մտադրության մասին:

Հայաստանի արտգործնախարարությունը դատապատրել է այդ հայտարարությունը՝ նշելով, որ Բաքվի «այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու՝ Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ