ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունները հասել են գագաթնակետին. WSJ

20.04.2022 - 19:02 դիտում

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման տարիներին հասել են վերջին տասնամյակների ընթացքում իրենց ամենացածր մակարդակին։ Երկու երկրի փոխգործակցության կրիտիկական կետի մասին է հայտնում The Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնի և Էր-Ռիադի հարաբերությունները հատկապես սրվել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի ֆոնին։ Չնայած Սպիտակ տունը պնդում էր, որ Սաուդյան Արաբիան ավելացնի նավթի արդյունահանումը՝ այս տեսակի էներգակիրների համաշխարհային գները նվազեցնելու և Մոսկվային եկամուտների զգալի մասից զրկելու համար, թագավորությունը հրաժարվեց այդ ուղղությամբ որևէ միջոց ձեռնարկել։

WSJ-ի փոխանցմամբ՝ ամերիկացիները պատվիրակություն են ուղարկել Էր- Ռիադ ռուսական հատուկ գործողության մեկնարկից երեք շաբաթ անց, սակայն Սաուդյան Արաբիայում նրանց բավական սառն են դիմավորել։ Այնուհետև թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը փետրվարին հրաժարվել է նախագահ Բայդենի հետ հեռախոսազրույցից, սակայն մարտին ընդունել է Ռուսաստանի նախագահ Պուտինի զանգը և վերահաստատել  Ռիադի հանձնառությունը Մոսկվայի հետ նավթային գործարքը պահպանելու հարցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ