ԱՄՆ-ը վերահաստատել է Իսրայելին ռազմական և մարդասիրական աջակցության տրամադրումը

Աննա Կոստանյան 24.10.2023 - 17:40
24.10.2023 - 17:40 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ընդգծել Գազայի հատված մարդասիրական աջակցության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է Իսրայելին ԱՄՆ ռազմական նոր աջակցության մասին:

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարները: Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Պենտագոնի ղեկավարը նշել է նաև անխափան մարդասիրական աջակցության հրատապությունը և այդ հարցում Իսրայելի դերի կարևորությունը: «Նախարարները քննարկել են Պենտագոնի գործողությունները, որոնք ձեռնարկվում են պատերազմը սրող պետություններին կամ ոչ պետական սուբյեկտներին զսպելու համար»,- ասված է ամերիկյան հաղորդագրության մեջ:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին էլ հայտնել է, որ Վաշինգտոնը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել՝ գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով: Խորհրդատուների հստակ թիվ Քիրբին չի նշել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ