ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ

8.04.2024 - 23:02 դիտում
Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու գործում։

Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա ասաց, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։

«Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել», – հավելել է Միլլերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ