ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտել են Փհենյանի՝ բալիստիկ հրթիռների արձակումները

28.05.2022 - 13:26 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի արտգործնախարարներ Պակ Չինը և Յոշիմասա Հայաշին դատապարտել են Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների արձակումները՝ միաժամանակ հաստատելով Փհենյանի հետ առանց նախապայմանների շփումների պատրաստակամությունը։

Կողմերը պայմանավորվել են ամրապնդել եռակողմ գործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցում։

Նրանք Փհենյանին կոչ են արել կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով ստանձնած պարտավորությունները, դադարեցնել միջազգային իրավունքը խախտող և տարածաշրջանն ապակայունացնող գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ