ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ նախքան Ուկրաինա նրա ենթադրյալ ներխուժումը

Աննա Կոստանյան 31.01.2022 - 17:16
31.01.2022 - 17:16 դիտում

Ամերիկացի սենատորները պատրաստ են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագծի շուրջ՝ կապված Ուկրաինայի դեմ նրա ենթադրյալ գործողությունների հետ: Ընդ որում` որոշ սահմանափակումներ կարող են կիրառվել նույնիսկ մինչև ռուսական հնարավոր ներխուժումը։ Այդ մասին կիրակի՝ հունվարի 30-ին, CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և այդ հանձնաժողովում առաջատար հանրապետական ​​Ջեյմս Ռիշը։

Միաժամանակ, ԱՄՆ վարչակազմը չի բացառում ռուս-ամերիկյան երկխոսությունը: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը CBS-ի եթերում ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի կողմից երկխոսության շահագրգռվածության նշաններ է տեսնում, ուստի հնարավոր է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զրույց ունենան հաջորդ շաբաթ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ