ԱՄՆ-ը կասեցրել է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը

18.06.2022 - 11:50 դիտում

Միացյալ Նահանգները դադարեցրել է հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի MQ-1C Gray Eagle-ի վաճառքն Ուկրաինային։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության աղբյուրները նշում են, որ անօդաչու թռչող սարքերի մատակարարման դեմ առարկություններ են ծագել այն մտավախությունների պատճառով, որ դրանց վրա տեղադրված ռադարները և հսկողության սարքավորումները կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար, եթե դրանք հայտնվեն Ռուսաստանի տիրապետության տակ: Նշվում է, որ թեև Սպիտակ տունը հաստատել է չորս անօդաչու թռչող սարքերի վաճառքի գործարքը՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժողությամբ, Պենտագոնն այժմ վերանայում է այդ հարցը։

Բացի այդ, Կոնգրեսն էլ իրավունք ունի արգելափակել ԱԹՍ-ների տեղափոխումն Ուկրաինա։ Ամերիկացի օրենսդիրներն արդեն պահանջել են Բայդենից զեկուցել Ուկրաինային հատկացված 40 միլիարդ դոլարի ծախսերի մասին և սպառնացել, որ եթե Սպիտակ տունը պատշաճ չհետևի հատկացված միջոցների օգտագործմանը, օգնության հաջորդ փաթեթը կարող է չստանալ Կոնգրեսի անդամների մեծամասնության աջակցությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ