ԱՄՆ դեսպանն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ

Աննա Կոստանյան 11.07.2023 - 18:31
11.07.2023 - 18:31 դիտում

Հուլիսի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել է պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ։ Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը և Շիրակի մարզի գումարտակի հրամկազմը դեսպան Քվինին ներկայացրել են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի ծառայության կազմակերպման ու իրականացման մանրամասներ։ ԱՄՆ դեսպանը ծանոթացել է նաև օգտագործվող տեխնիկային ու հնարավորություններին։ Ներկայացնելով Շիրակի և Լոռու մարզերի գումարտակների աշխատանքային ձեռքբերումները՝ Արթուր Խուդինյանը հայտնել է նրանց հաջողված փորձը մյուս մարզերում ևս ներդնելու անհրաժեշության մասին։ Անդրադարձ է կատարվել Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ապագա պարեկների համար ՆԳՆ կրթահամալիրում անցկացվող ուսուցման գործընթացին։ Քննարկվել են նաև կադրային քաղաքականության, ծառայությունում կանանց ներգրավվածության և ջրային պարեկային ծառայության ներդրման մասին հարցեր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ