Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը մրցանակի է արժանացել Լաս Վեգասում

Աստղիկ Խաչատրյան 11.01.2024 - 20:18
11.01.2024 - 20:18 դիտում

Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի Embodied ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասում ստացել է CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը «Արհեստական բանականություն» անվանակարգում:

«Մոքսի ռոբոտն իր արհեստական բանականությամբ (ԱԲ) հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016 թվականին ամերիկահայ
Պաոլո Պիրջանյանի հիմնած Embodied ընկերության կողմից:

Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները:

Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։ Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին»,- ասված է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ