Ամենագնացը մոտ 400 մետր սահել և բախվել է ծառին․ փրկարարները կանխել են ձորակը ընկնելու վտանգը

4.01.2023 - 23:08 դիտում

Հունվարի 4-ին, ժամը 16։46-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները վեց հոգով գտնվում են Սարալանջ գյուղի սարերում և ինքնուրույն չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Buggy» մակնիշի ամենագնացը (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1995 թ․) մոտ 400 մետր սահել և բախվել է ծառին․ առկա է ձորակը ընկնելու վտանգ։

Փփրկարարները ուղղել են ամենագնացը և ֆիքսել, իսկ վարորդին և 5 ուղևորներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Սարալանջ գյուղ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ