Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային ԱԹՍ. թիրախում էներգետիկան է. Զելենսկի

1.01.2026 - 20:51 դիտում

Ամանորի գիշերը Ուկրաինայի դեմ արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ դրանց մեծ մասը հաջողվել է տապալել։

«Հարվածները հասցվել են Վոլինի, Ռովենի, Զապորոժիեի, Օդեսայի, Սումիի, Խարկովի, Չեռնիգովի շրջաններին։ Թիրախում մեր էներգետիկան է»,- նշել է նախագահը:

Նա հույս է հայտնել, որ դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները Ուկրաինայի պաշտպանության համար ժամանակին կկատարվեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ