Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք

Աննա Կոստանյան 10.04.2026 - 18:26
10.04.2026 - 18:26 դիտում

Ապրիլի 10-ին` ժամը 14։01-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվերան-Արզական ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հողազանգվածը սարից սահել և լցվել է ավտոճանապարհի վրա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողազանգվածի սահք (մոտ 20 խմ), ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները վտանգ ներկայացնող հատվածներից կատարել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, իսկ ՃՇՇ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով մաքրվել է ճանապարհը, և վերականգնվել երկկողմանի երթևեկությունը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ