Աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ էր

Աննա Կոստանյան 16.11.2022 - 13:43
16.11.2022 - 13:43 դիտում

Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին՝ հայտնում է ԱԻՆ-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ