ԱՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Աստղիկ Խաչատրյան 28.06.2021 - 21:29
28.06.2021 - 21:29 դիտում

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։ Այս մասին հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:

«Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական շրջանում իրականացված մարդասիրական ծրագրերը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձինք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ