ԱՀԿ-ում Sputnik V-ի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացված են. ՌԴ առողջապահության նախարար

2.10.2021 - 23:38 դիտում

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ) Sputnik V պատվաստանյութի ճանաչման ճանապարհին բոլոր խոչընդոտները հանվել են՝ տեղեկացնում է РБК-ն:

Նա հայտնել է, որ պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է:

«Ընկերությունը, որն զբաղվում է ԱՀԿ հարթակում պատվաստանյութի գրանցմամբ, պետք է ստորագրի և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է»,- ասել է Մուրաշկոն:

Այժմ Ռուսաստանում COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ է գրանցված, որոնցից առաջինը Sputnik V-ն է: Այն հաստատվել է աշխարհի 70 երկրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ