Ահազանգում են Շիրակի մարզի Սարապատ համայնքի բնակիչները

Աննա Կոստանյան 15.09.2020 - 19:07
15.09.2020 - 19:07 դիտում

«ՑԱՅԳ» ՀԸ «Այսօր» լրատվականը ահազանգ է ստացել Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչներից այն մասին, որ  դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են  իրենց երեխաներին չուղարկել դպրոց:

Բնակիչը նշում էր, որ մարզպետարանը տարիներ շարունակ երեխաների համար գազել է տրամադրել, որ աշակերտներին տաներ դպրոց, հետո հետ բերեր գյուղեր:

Բնակիչները պահանջում են, որ կամ մարզպետարանը վերականգնի տրանսպորտը, շարունակի վճարել գազելի վարորդին, կամ էլ իրենք չեն պատրաստվում երեխաներին դպրոց ուղարկել:

Մանրամասները՝ վաղը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ